ԳլխավորՄարս VS Վեներա

Մի քանի նշան, որ հուշում են՝ պետք է հեռանալ

Կինը դռան մոտ

Երբ մենք սիրահարվում ենք, հաճախ կորցնում ենք ինքներս մեզ՝ լուծվելով զուգընկերոջ մեջ: Պետք է հիշել, որ կարող եք և պետք է սեր ցուցաբերել ուրիշի հանդեպ՝ առանց ինքներդ ձեզ մերժելու: Ստուգեք՝ արդյոք այս նշաններից որևէ մեկը կա՞ ձեր հարաբերություններում: Եթե այո, ապա դա նշանակում է միայն մեկ բան ՝ ժամանակն է հավաքել իրերը և հեռանալ։

  1. Դուք սկսել եք կասկածել ձեր սեփական արժեքի վրա: Նման զգացողություն չպետք է լինի, քանի որ սիրող զուգընկերը ձեր մեջ միշտ կպահպանի այն զգացողությունը, որ դուք լավագույնն եք:
  2. Ձեր զուգընկերը հաճախ ձեզ մեղադրում է ինչ-որ բանում: Եթե նա ձեզ համարում է հարաբերությունների և առհասարակ իր կյանքի ցանկացած խնդրի հիմնական պատճառը, դա միայն մեկ բան է ասում. նա ի վիճակի չէ ընդունել և պատասխանատվություն ստանձնել իր իսկ սխալների համար: Դուք պարտավոր չեք հավերժ մեղավորի դեր խաղալ և ուղղել դրանք նրա փոխարեն։
  3. Դուք անընդհատ վիճում եք: Կոնֆլիկտներ, իհարկե, կարող են առաջանալ նաև երջանիկ հարաբերություններում։ Բայց եթե դրանք չեն դադարում նույնիսկ մեկ օրով, մտածեք, թե ինչ հավանականություն կա, որ ապագայում իսկապես երջանիկ կլինեք: Եվ ոչ մի դեպքում սկանդալները մի շփոթեք կրքի հետ։
  4. Դուք չեք կարող բնական լինել: Դուք չպետք է արգելեք ինքներդ ձեզ ինչ-որ բան, որպեսզի Ձեր զուգընկերը սիրի ձեզ: Եթե նա չի կարող քեզ ընդունել այնպիսին, ինչպիսին կաս, նա կարող է արժանի չէ:
  5. Դուք պետք է ներողություն խնդրեք ձեր զուգընկերոջ համար: Սիրելիներին պաշտպանելը բնական է և նորմալ, իսկ ահա նրանց վատ արարքների համար անընդհատ արդարացումներ հորինելը ՝ ոչ։
  6. Դուք հաճախ մտածում եք, թե արդյոք ձեր զուգընկերը բարկացած է ձեզ վրա: Անհանգստությունը հարաբերություններում ոչ մի լավ տեղ չի տանի։ Եթե հարցեր եք տալիս «նա բարկանո՞ւմ է ինձ վրա», «տեսնես ի՞նչ եմ ես նորից սխալ արել», ուրեմն հարաբերությունները հեռու են առողջ լինելուց:
  7. Հարաբերությունները վատ են անդրադառնում աշխատանքի վրա: Աշխատանքային օրվա ընթացքում կապ պահպանելը նորմալ է: Նորմալ չէ, եթե ընկերը (ընկերուհին) շարունակում է գրել և զանգահարել՝ իմանալով, որ դուք զբաղված եք կամ կարևոր հանդիպման եք:
  8. Մտերիմները կարծում են, որ դուք շատ եք փոխվել։ Հարազատներն ու ընկերները մեր մեջ փոփոխությունները են նկատում ավելի արագ, քան ինքներս: Եվ եթե բոլորը պնդում են, որ դուք փոխվում եք, ու ոչ դեպի լավը, պետք է մտածեք: Հնարավոր է ՝ փոփոխության պատճառը ձեր զուգընկերն է։
  9. Հարաբերություններում վստահություն չկա: Եվ կարևոր չէ, թե ձեզանից ով ում չի վստահում։ Վստահության պակասը կփչացնի ցանկացած հարաբերություն:
  10. Բաժանման միտքը թեթևություն է բերում: Իհարկե, բոլորը երբեմն ցանկանում են մենակ մնալ կամ ժամանակ անցկացնել ընկերների հետ: Բայց եթե առանց զուգընկերոջ դուք ավելի լավն եք, քան նրա հետ, ապա բաժանումը ամենաճիշտ ընտրությունն է: