ԳլխավորԼուր

«Art-wine». ԵՊՀ-ի կին աշխատակիցները նկարիչներ էին դարձել

«Art-wine» միջոցառումը ԵՊՀ-ում

ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի նախասրահում անցկացվեց Մայրության և գեղեցկության տոնին նվիրված «Art-wine» միջոցառումը, որի ժամանակ ԵՊՀ կին աշխատակիցները հնարավորություն ունեցան աշխատանքային օրն ընդմիջելու արվեստով։

ԵՊՀ անձնակազմի կառավարման բաժնի ջանքերով կազմակերպված միջոցառումը նպատակ ուներ արվեստի շուրջ համախմբելու կին աշխատակիցներին՝ օրը դարձնելով հիշարժան ու տարբերվող:

Հաճելի մթնոլորտում բարձր տրամադրությամբ և դրական հույզերով աշխատակիցները կտավի վրա պատկերեցին բնանկարներ։ Մասնագիտական խորհուրդներով աշխատակիցներին աջակցեցին և նկարչական հմտություններ փոխանցեցին Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի սաները։ Նկարելու գործընթացն ուղեկցվեց հյուրասիրությամբ։

ԵՊՀ աշխատակիցներից Ալվինա Կոստանյանը նշեց, որ նման միջոցառումները հիանալի հնարավորություն են գործընկերների հետ հաճելի ժամանակ անցկացնելու և սիրելի զբաղմունքները զարգացնելու համար՝ բացահայտելով նոր հմտություններ:

«Միշտ երազել եմ նկարելու մասին, բայց թվացել է, թե չեմ կարողանում: Նկարելու երազանքս այսօր իրականացավ, և հասկացա, որ ստացվում է: Հույզերս աննկարագրելի են»,- պատմեց Ալվինան:

Աշխատակից Աննա Աղուզումցյանը նշեց, որ յուրահատուկ ձևաչափով կազմակերպված նմանօրինակ միջոցառումները մոտիվացնող են և սպասված:

Միջոցառման ավարտին ԵՊՀ աշխատակիցները վերցրին իրենց պատկերած կտավները՝ որպես միջոցառման՝ արվեստի հետ հաղորդակցվելու օրվա հուշ-խորհրդանիշ։

«Art-wine» միջոցառումը ԵՊՀ-ում «Art-wine» միջոցառումը ԵՊՀ-ում «Art-wine» միջոցառումը ԵՊՀ-ում «Art-wine» միջոցառումը ԵՊՀ-ում «Art-wine» միջոցառումը ԵՊՀ-ում