ԳլխավորԼուր

Ռուսաստանում սեռը փոխելն արգելվեց

Ծիածան

ՌԴ Պետդուման այսօր լիագումար նիստում երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունել է ՌԴ-ում մարդու սեռի փոփոխությանն ուղղված բժշկական միջամտությունների արգելք սահմանելու մասին օրինագիծը: Տեղեկությունը հայտնում է ՏԱՍՍ-ը։

Նախաձեռնության համաձայն՝ «ՌԴ-ում քաղաքացիների առողջության պահպանման հիմունքների մասին» օրենքն առաջարկվում է լրացնել նոր հոդվածով, որն արգելում է սեռափոխությանն ուղղված բժշկական միջամտություններն ու դեղամիջոցների կիրառումը:

Արգելքը չի վերաբերում այն բժշկական միջամտություններին, որոնք կապված են բնածին անոմալիաների և զարգացման արատների բուժման, ինչպես նաև երեխաների սեռական օրգանների ձևավորման խանգարման պատճառ հանդիսացող գենետիկ և էնդոկրին հիվանդությունների հետ։