ԳլխավորԼուր

Վաղարշակ Հարությունյանը նշանակվել է ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

Վաղարշակ Հարությունյան

Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով` Վաղարշակ Հարությունյանը նշանակվել է Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան: Այս մասին նշված է ՀՀ նախագահի կայքէջում:

Հիշեցնենք, որ նա 2020թ. նոյեմբերի 20-ից մինչև 2021-ի հուլիսի 20-ը Հայաստանի պաշտպանության նախարարն էր։

Նախագահի մեկ այլ հրամանագրով Վարդան Տողանյանը հետ է կանչվել ՌԴ-ում ՀՀ դեսպանի պաշտոնից: Տողանյանը դեսպան էր նշանակվել 2017-ի մարտի 10-ին։