ՌԴ Չուկոտկայի ինքնավար մարզի Բերինգովսկի ավանում իրավապահները գտել են մայիսի 12-ին կորած երկու անչափահաս տղաների մարմինները, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
6 եւ 7 տարեկան եղբայրները մայիսի 12-ին դուրս էին եկել զբոսնելու եւ չէին վերադարձել։ Նրանց փնտրում էր մոտ 60 մարդ։
Մայիսի 13-ի երեկոյան երեխաներին գտել են իրենց տնից ոչ հեռու՝ ձյան շերտի տակ։
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն՝ մահվան հանգամանքները պարզելու համար։
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։