ԳլխավորԼուր

Մահացել է իրավագետ Տարիել Բարսեղյանը

Մահացել է ԵՊՀ Քաղաքացիական իրավունքի ամբիոնի պատվավոր վարիչ, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, բազմաթիվ աշխատությունների հեղինակ, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի երկարամյա դասախոս, 1990 թ. ՀՀ Գերագույն դատարանի նախագահ Տարիել Բարսեղյանը։

Այս մասին տեղեկանում ենք Արփինե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից։

«Նրան ճանաչողները գիտեն` ինչպիսի բարձր մարդկային հատկանիշներ ուներ, ինչպիսի բարոյական ու արժեհամակարգային կոդեքս էր իր մեջ կրում: Ու սովորեցնում էր, վարակում էր: Առաջին հերթին` զավակների ու թոռների մեջ ներդնելով, հետո ուսանողների, գործընկերների: Քիչ մարդիկ կան, ովքեր իրենց տարիների վաստակից ինքնակամ, սիրով ու արժանապատիվ հետ կանգնել գիտեն: Իսկ ինքը գիտեր:

Տարիներ առաջ անսպասելիորեն որոշեց, որ բավական է, պիտի թողնի ամբիոնի վարիչի պաշտոնը, ասաց` թող երիտասարդները գան։

… Ցավակցում եմ բոլոր հարազատներին, մտերիմներին, ընկերներին ու հազարավոր ուսանողներին, ում դասավանդել է»,-մասնավորապես նշված է գրառման մեջ։

Տարիել Բարսեղյանը 81 տարեկան էր։

Comment here