ԳլխավորԼուր

Մահացել է պրոֆեսոր Խաչիկ Բադիկյանը

88 տարեկան հասակում կյանքից հեռացել է լեզվաբանության մերօրյա վերջին մոհիկաններից մեկը՝ ԵՊՀ հայոց լեզվի ամբիոնի վաստակաշատ պրոֆեսոր, բանասիրական գիտությունների դոկտոր Խաչիկ Բադիկյանը:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԵՊՀ Հայոց լեզվի պատմության ամբիոնի վարիչ Աննա Աբաջյանը։

«Խաչիկ Բադիկյանը հեղինակ է բազմաթիվ հոդվածների, շուրջ մեկուկես տասնյակ գիտական աշխատանքների, մենագրությունների, բուհական դասագրքերի, բառարանների և այլն: Մեծ է լեզվաբանի ավանդը հատկապես հայերենի դարձվածաբանության ուսումնասիրության մարզում:

Անվանի գիտնականի, բարի ու ազնիվ ընկերոջ, սիրելի դասախոսի, լավ մարդու հիշատակը հավերժ կմնա նրան ճանաչողների հուշերում…

Խունկ և խոնարհում….»։

Comment here