Կառավարության նիստի ժամանակ, անդրադառնալով այս գիշեր տեղի ունեցած հրդեհին, որին զոհ է գնացել 15 զինծառայող, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը զեկուցել է, որ զբաղեցրած պաշտոններից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի շտաբի պետը, թիկունքի պետը, կորպուսի հրամանատարի տեղակալը մարտական հերթապահության գծով, N զորամասի շտաբի պետ, հրամանատարի տեղակալ թիկունքի գծով, N զորամասի ինժեներական ծառայության պետ, N զորամասի ինժեներասակրավորային վաշտի հրամանատար և զինված ուժերի թիկունքի վարչության, հրդեհային անվտանգության ծառայության պետը։
Պաշտպանության նախարարի խոսքով՝ նրանց զբաղեցրած պաշտոնները ինչ-որ կերպ առնչվում են դեպքին։
«Հետագայում քրեաիրավական գնահատական պետք է տրվի, ուստի նրանց հետագա պաշտոնավարումը նպատակահարմար չէ»,- եզրափակեց Պապիկյանը։