74 տարեկանում մահացել է «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ, բնապահպան Կարինե Դանիելյանը։
Այս մասին նշված է նրա աղջկա ֆեյսբուքյան էջում։
Կարինե Դանիելյանը եղել է Հայաստանի հանրապետության բնության և շրջակա միջավայրի պահպանության առաջին նախարարը 1991-1994 թվականներին։
Շուրջ 270 գիտական հոդվածների և մենագրությունների հեղինակ է, ԵՊՀ պրոֆեսոր։ 1995 թ․–ից առ այսօր ՄԱԿ-ի /UNDP, UNEP, UNICEF/ ազգային փորձագետ էր: