76 տարեկանում մահացել է լեգենդար ռոք երգիչ, «Բլեք Սաբաթ» խմբի հիմնադիրներից Օզի Օսբորնը։ Տեղեկությունը հայտնում է «Sky News»–ը` հղում անելով երաժշտի ընտանիքին։
Հավելենք, որ հուլիսի 5-ին Աստոնի «Վիլլա պարկ»-ում (Բիրմինգհեմ, Անգլիա), որի մոտակայքում 1968 թ. ստեղծվել էր խումբը, տեղի է ունեցել «Բլեք Սաբաթի» Back to the Beginning բարեգործական համերգը հրավիրյալ երգիչների մասնակցությամբ։
Համերգի ավարտին Օսբորնին տորթ էին նվիրել, այնուհետև հրավառություն էր եղել:
Օսբորնի կինը՝ Շերոնը, փետրվարին հայտարարել էր, որ ամուսինն այլևս չի կարողանում քայլել Պարկինսոնի հիվանդության պատճառով, բայց նրա ձայնը լավն է, ինչպես միշտ։
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews



