Երեխաները, որոնք պարբերաբար համատեղում են սնունդը հեռախոսով խաղալու կամ ինչ-որ բան դիտելու հետ, ավելի հաճախ են չափից շատ ուտում և հետագայում ավելորդ քաշ են ունենում, «ՌԻԱ Նովոստի»-ին պատմել է սննդաբան, Սոցիալական սննդի և բնակչության առողջացման մասնագետների ասոցիացիայի ղեկավարի տեղակալ Ալլա Պորխունը:
«Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ երեխաները, ովքեր պարբերաբար համատեղում են սնունդը գաջեթների հետ, ավելի հաճախ են չափից շատ ուտում և հետագայում բախվում ավելորդ քաշի հետ։ Դա կապված է ոչ միայն կերածի ծավալի, այլև այն բանի հետ, որ օրգանիզմն ավելի վատ է յուրացնում սննդանյութերը տեղեկատվական սթրեսի պայմաններում»,- բացատրել է Պորխունը։
Մասնագետը նշել է, որ ուտելիս գաջեթների վրա շեղվելը ոչ միայն վատ սովորություն է, այլև սննդային վարքի լուրջ խախտում։
«Երբ երեխան ուտում է՝ «սուզվելով» հեռախոսի կամ պլանշետի մեջ, դա պարզապես վատ սովորություն չէ. դա ուտելու վարքի լուրջ խանգարում է։ Խաղով կամ մուլտֆիլմով զբաղված ուղեղը պարզապես «չի նկատում», թե ինչ է կատարվում մարմնի հետ. հագեցածության ազդանշաններն ուշանում են, իսկ մարսողությունը դանդաղում է», — նշել է բժիշկը։
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews



