ԳլխավորԽճանկար

Հնարավո՞ր է, արդյոք, խուսափել «տեղորոշվելուց». փորձագետ

Մարդկանց շարժը վերահսկելու տեղորոշման համակարգից ազատվելու հնարավորություն գործնականում չկա։ Նույնիսկ եթե անջատենք այդ գործառույթը հեռախոսի մեջ կամ հեռախոսն ամբողջությամբ անջատենք, ոչ մի երաշխիք չկա, որ սարքը չի պահպանում եւ արտադրող ընկերության սերվերին չի ուղարկում տեղեկատվություն, DeviceLock ընկերության հիմնադիր եւ տեխնիկական տնօրեն Աշոտ Հովհաննիսյանի կարծիքն է մեջբերել «ՌԻԱ Նովոստին»։

«Բաժանորդի տեղաշարժին հետեւում է նաեւ բջջային կապի օպերատորը։ Դրանից ազատվելու համար հարկավոր է անջատել հեռախոսը, հանել SIM քարտը եւ մարտկոցը, եթե այն շարժական է։ Եթե ոչ, միակ տարբերակը հեռախոսը ռադիոանթափանց պատյանի մեջ պահելն է»,-նշել է մասնագետը շեշտելով, սակայն, որ պետք չէ անջատել տեղորոշման ծրագիրը կամ խախտել կարանտինային ռեժիմը, քանի որ մարդկանց տեղաշարժի վերահսկումն ու սահմանափակումները կիրառվում են նույն այդ մարկանց կյանքը փրկելու համար։

 

Comment here