ԳլխավորԼուր

Դանիայում վերացվել են եւս մի քանի սահմանափակումներ

Դանիայի իշխանությունները հայտարարել են սահմանափակումները հետզհետե հանելու մասին: Մասնավորապես, ապրիլի 20-ից երկրում կբացվեն վարսավիրանոցները, գեղեցկության սրահները, ավտոդպրոցները և ևս որոշ փոքր ընկերություններ:

Հիշեցնենք, որ Դանիայում սկսել են բացվել նաեւ դպրոցներն ու մանկապարտեզները։

Ռեստորանները, բարերը և մարզադահլիճներն առայժմ փակ են:

Դանիայում կորոնավիրուսով վարակված է 7073 մարդ, 321 հիվանդ մահացել է:

Comment here