ԳլխավորԼուր

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն աճել է 62-ով

Հայաստանում նոր կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի ընդհանուր քանակն ապրիլի 27-ի ժամը 11-ի աճել է 62-ով եւ դարձել1808։

Բուժվել է 848 մարդ, փաստացի բուժվում է 931-ը, ընդհանուր թեստավորումների թիվը 18547 է։

Արձանագրվել է մահվան 1 դեպք: Պացիենտը եղել է 80 տարեկան և ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ: Մահվան ելքերի թիվը հասել է 29-իտեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնից։

Comment here