– Քեզ մոտ էլ են կորոնավիրուս հայտնաբերե՞լ։
– Այո։
– Չինակա՞ն, թե՞ պարսկական։
– Վիրավորում ես։ Մաքուր իտալական է։
***
Բժշկի մոտ։
– Դե ինչ, Ձեր կորոնվիրուսային թեստի պատասխանը ստացել ենք… Սպասե′ք, սպասե′ք, մի′ մոտեցեք այդքան։
***
Գլխավոր բժիշկը ստուգայց է անցկացնում հիվանդանոցում։
– Ինչպե՞ս է կորոնավիրուսի կասկածանքով հոսպիտալացված հիվանդը։
– Նորմալ է։ Առանձին հիվանդասենյակ ենք տրամադրել։ Հատուկ դիետա ենք նշանակել։
– Հմմ… Ի՞նչ դիետա։
– Միայն լավաշ ենք տալիս։
– Լավա՞շ…
– Այո, բժիշկ։ Ուրիշ ոչ մի մթերք չի անցնում դռան եւ հատակի արանքից։
***
Փեսան՝ զոքանչին.
– Էլ չասես, թե քեզ չեմ հարգում-սիրում։ Խնդրեմ՝ Միլանի ուղեգիր եմ առել հատուկ քեզ համար։
***
– Հերիք է խուճապի մատնվես։ Կորոնավիրուսը չինական «պադդելկա» է, շուտով կջարդվի։
***
Երթուղային տաքսիում տարեց մի մարդ մեթ ընդ մերթ հազում է։ Բոլորը վախեցած-կասկածանքով նրան են նայում, մեկը չի դիմանում.
– Պապի, կարո՞ղ է կորոնվիրուս ես…
– Չէ, չէ, ինձ մոտ սուր տուբերկուլյոզ է։
– Ուֆ, փառք Աստծո։
***
Կորոնավիրուսից մահվան առաջին դեպքը գրանցվել է կարանտինում գտնվող ամուսնական զույգի մոտ, երբ կինը չդիմանալով ամուսնու փնթփնթոցին եւ անընդհատ սուրճ ուզելուն՝ 4-րդ օրը խեղդել է նրան։
***
– Սիրելի′ հայրենակիցներ։ Այս ծանր օրերին պետք է աջակցենք միմյանց եւ հնարավորինս խուսափենք իրարից…
***
Բրիտանացի գիտնականները պարզել են, որ կորոնավիրուսի տարածման հիմնական աղբյուրը համացանցն է։
Comment here