ԳլխավորԼուր

Պատվաստանյութը միակ բանն է լինելու, որ թույլ կտա վերադառնալ առանց դիմակների կյանքին. Թորոսյան

Հանրային առողջապահության մասնագետները եկել են այն համոզման, որ պատվաստանյութ լինելու է: Դա միակ բանն է լինելու, որ թույլ կտա վերադառնալ առանց դիմակների, առանց սոցիալական հեռավորության կյանքին: «Արմենպրես»ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Աշխարհում այս պահին մշակվում է մոտ 200 պատվաստանյութ, որոնցից մոտ 20-ը մեծ շանս ունեն դառնալու վերջնական պրոդուկտ:

Նախարարը նաեւ նշեց, որ պատվաստանյութերի մշակումը և դեղորայքի մշակումը երկու տարբեր պրոցեսներ են: «Բայց դրանք երկուսն էլ զուգահեռ ընթանում են աշխարհում, և մենք երկուսով էլ գործողություններ ենք իրականացնում: Որպես օրինակ՝ «Ռեմդեսիվիրի» խմբաքանակ ենք գնել, որը մոտավորապես 1 շաբաթ-10 օրից Հայաստանում կլինի, բանակցություններ ենք վարում ռուսական «Աֆիվավիրի», ինչպես նաև ճապոնական և ռուսական «Ֆավիպիվավիրի» համար: Ճապոնիայից արդեն ստացել ենք: Դա հիմա մեզ մոտ է և շուտով կսկսի օգտագործվել»,-ասաց Թորոսյանը:

Comment here