ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը վարակվել է կորոնավիրուսով։ Այս տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Շաքե Իսայանը։
Ի դեպ, Գագիկ Ծառուկյանի ֆեյսբուքյան էջում հրապարակվել է ամիսներ առաջ արված այն տեսագրությունը, որում ասում էր, թե բարի մարդիկ կորոնավիրուսով չեն վարակվում։
«Փաստորեն բարի մարդկանց եւս կորոնավիրուսը չի շրջանցում)))
Առողջություն բոլոր վարակակիրներին:
Աստված պահապան մեզ բոլորիս»,- ասվում է կից գրառման մեջ։
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։