ԳլխավորԼուր

Արցախը օգնություն կուղարկի ԱՄՆ-ին

Քաղաքագետ Սուրեն Սարգսյանն այսօր ֆեյսբուքյան հարթակում Արցախի իշխանություններին առաջարկել է «Made in Artsakh» գրառմամբ դիմակներ և ալկոգելեր առաքել ԱՄՆ: Նախաձեռնությունը հավանության է արժանացել ու քննարկումների ալիք բարձրացրել ամենատարբեր մակարդակներում, նշում է Արցախի տեղեկատվական շտաբը:

ԱՀ ԱԺ պատգամավոր Դավիթ Մելքումյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է, որ պետական համապատասխան կառույցների ղեկավարների՝ խորհրդարանի նախագահի, պետնախարարի, ԱԳ նախարարի հետ կառուցողական քննարկումների արդյունքում համաձայնություն է ձեռք բերվել Արցախի ժողովրդի անունից Արցախում արտադրված բժշկական նշանակության պարագաներ ուղարկել Կալիֆոռնիա նահանգ՝ օգնելու ԱՄՆ բարեկամ ժողովրդին և մեր հայրենակիցներին կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում։

Comment here