ԳլխավորԼուր

Կորոնավիրուսով վարակման 134 նոր դեպք է գրանցվել

Դիմակով անցորդներ Երեւանում

Սեպտեմբերի 6-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 44783 դեպք, որոնցից 40089-ն` առողջացած, 897-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3522 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 218139 թեստավորում (մեկ օրում` 2329), տեղեկացնում են Առողջապահության նախարարությունից:

«Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 134 նոր դեպք և 266 առողջացած։

Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 69 և 55 տարեկան կանայք: Վերջիններս ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ»։

Comment here