ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ ԱՊՀ, ՀԱՊԿ եւ Շանհայի կազմակերպության երկրների պաշտպանության նախարարները պայմանավորվածություն են ձեռք բերել ընդլայնել համագործակցությունը ահաբեկչության դեմ պայքարում:
Այդ նպատակով սեպտեմբերին նախատեսվում է ՌԴ-ում անցկացնել «Կովկաս-2020» հրամանատարա-շտաբային համատեղ զորավարժությունները, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»:
Ադրբեջանի ՊՆ-ից հայտնել են, որ չեն մասնակցի ու միայն 2 դիտորդ կուղարկեն:
Ավելի վաղ զորավարժությանը չմասնակցելու մասին հայտարարել էր Հնդկաստանը` պատճառաբանելով կորոնավիրուսի համաճարակով ստեղծված իրավիճակը:
Հիշեցնենք, որ Ադրբեջանն այս օրերին զորավարժություններ է անցկացնում Թուրքիայի հետ Նախիջեւանում:
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։