ԳլխավորԼուր

Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում հայտնվածները 21 տարեկան տղաներ են. Sputnik Արմենիա

Գորիս-Որոտան ճանապարհահատվածով երթևեկելիս մայրուղուց շեղված և Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում հայտնված Քասախի բնակիչները 21 տարեկան տղաներ են։

Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել է Քասախի համայնքապետ Արա Մկրտչյանը։

ԱԱԾ–ն այսօր հայտնել էր, որ սեպտեմբերի 18-ին, ժամը 21:00-ի սահմաններում տեղեկություններ են ստացվել, որ Կոտայքի մարզի Քասախ համայնքի 2 բնակիչներ շեղվել են ուղուց և Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում հայտնվել։

Նա հայտնել է, որ տղաներն ընկերներ են` միասին էլ ծառայել են և վերջերս են զորացրվել։ Մկրտչյանի խոսքով` շատ խելոք, լավ երիտասարդներ են և, կարծես, գնացել էին Սյունիք` համածառայակից ընկերներին տեսակցելու։

Comment here