ԳլխավորԼուրՀայաստանս

Սյունիքի մարզի Որոտան և Շուռնուխ գյուղերի որոշ հատվածներ անցնում են Ադրբեջանին

Սյունիքի մարզի Որոտան և Շուռնուխ գյուղերի որոշ հատվածներ անցնում են Ադրբեջանին։

Այդ մասին Tert.am-ը տեղեկացել է Սյունիքի մարզի Որոտան համայնքի ղեկավար Սուրեն Օհանջանյանից ու Սյունիքի մարզի Շուռնուխ համայնքի ղեկավար Հակոբ Արշակյանից։

Վերջինս հայտնել է, որ ադրբեջանցիները GPS-ով նշումներ են արել գյուղում, ըստ այդմ գյուղի մի մասը՝ 11 տուն, անցնում է Ադրբեջանին։

Որոտանից Ադրբեջանին են անցել որոշ տարածքներ, բնակելի շենքեր, օբյեկտներ։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։

Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։

Comment here