ԳլխավորԼուր

Սյունիքի մարզում երկրաշարժ է եղել. էպիկենտրոնը՝ Քաջարանի մոտ

Երկրաշարժ

Սեպտեմբերի 13-ին, տեղական ժամանակով ժամը 22:24-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 18:24-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39․23⁰ և արևելյան երկայնության 46․08⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Քաջարան քաղաքից 10 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 2.7 մագնիտուդով երկրաշարժ:

Տեղեկությունը հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ:

Երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզի Կապան, Քաջարան քաղաքներում և մի շարք բնակավայրերում՝  3-4 բալ ուժգնությամբ։