ԳլխավորԼուր

Սյունիքի մարզում փոխհրաձգություն չի եղել. ՊՆ

ՀՀ Պաշտպանության նախարարության շենքը

Սոցիալական ցանցերի որոշ օգտատերեր տեղեկություններ են շրջանառում, թե ապրիլի 25-ին, կեսգիշերն անց, իբր, փոխհրաձգություն է տեղի ունեցել Սյունիքի մարզի` Ադրբեջանի հետ սահմանակից որոշ հատվածներում, տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։

«Նշված տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: Ինչպես նախորդ ողջ օրվա ընթացքում, այնպես էլ գիշերը հրադադարի խախտում չի արձանագրվել: Եվս մեկ անգամ կոչ ենք անում ձեռնպահ մնալ չճշտված, առավել ևս` կեղծ տեղեկություններ տարածելուց»,-նշված է հաղորդագրության մեջ:

Comment here