ԳլխավորԼուր

ԱՄՆ-ը հավելյալ 600 հազար դոլար է տրամադրում Հայաստանին՝ COVID-19-ի դեմ պայքարելու համար

600,000 ԱՄՆ դոլար հավելյալ ֆինանսավորում կտրամադրվի Հայաստանին Ամերիկայի ժողովրդից՝ աջակցելու COVID-19-ի դեմ պայքարում, տեղեկացնում են Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից:

Միջոցները կօգտագործվեն հետևյալ նպատակներով․

▶ լաբորատոր համակարգերի պատրաստում,

▶ նոր դեպքերի հայտնաբերման և արձանագրված դեպքերի վերահսկողության ակտիվացում,

▶ աջակցություն տեխնիկական մասնագետներին` արձագանքման և պատրաստվածության մակարդակը բարելավելու նպատակով,

▶ ռիսկերի վերաբերյալ հաղորդակցման խթանում։

Comment here