ԳլխավորԼուր

77-ամյա պացիենտը հիվանդասենյակի պատուհանից նետվել է ցած

Հիվանդանոց

Երևանում` COVID-19 սպասարկող բժշկական կենտրոններից մեկում գիշերը դժբախտ պատահար է տեղի ունեցել, տեղեկացնում են Առողջապահության նախարարությունից:

77-ամյա պացիենտը հիվանդասենյակի պատուհանից նետվել է ցած ու մահացել: Տղամարդը ստացիոնարում բուժվել է ապրիլի 17-ից, նրա վիճակը գնահատվել է միջին ծանրության:

Հիվանդասենյակում եղել է կնոջ հետ, որը կորոնավիրուսի դեմ ստացիոնար բուժումը ստանում էր նույն բժշկական կենտրոնում:
Բուժման ընթացքում որևէ խնդիր չի եղել, տղամարդը կատարել է բժիշկների բոլոր ցուցումները` ստացել պատշաճ բուժօգնություն: Նրա մոտ հոգեկան շեղումներ մասնագետները չեն արձանագրել:

Դեպքի վայրում աշխատում է ոստիկանությունը հանգամանքները պարզելու համար:

Comment here