ԳլխավորԼուր

Չի բացառվում, որ կառավարությունը կքննարկի կոմունալ վճարները չեղարկելու հարցը

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը չի բացառում, որ կորոնավիրուսի հիվանդության տարածմամբ պայմանավորված, կառավարությունը կքննարկի կոմունալ վճարները չեղարկելու հարցը։

Այս մասին Գրիգորյանն ասել է ապրիլի 9-ին հրավիրված մամուլի ասուլիսում։

«Ես չեմ բացառում, որ մենք այդ հարցին կանդրադառնանք և այդ հարցը կքննարկենք։ Բայց, որպեսզի մենք գործողությունների մեջ ճշգրիտ լինենք, կարծում ենք, որ ճիշտ կլինի հարցին մոտենալ ոչ թե նպատակը գնահատելով կամ նպատակից, այլ շահառու խմբից և շահառու խմբի կարիքից»,- ասել է Մ. Գրիգորյանը։

Comment here