ԳլխավորԼուր

Հայ դպրոցականները ԱՄՆ-ից կվերադառնան ապրիլի 10-ին՝ հատուկ չվերթով

Վաշինգտոնի օդանավակայանը

Վրաստանի եւ Միացյալ Նահանգների կառավարությունները ապրիլի 10-ին հատուկ թռիչք են կազմակերպում կրթական ծրագրերի շրջանակներում ԱՄՆ-ում գտնվող 79 վրացի ուսանողի` հայրենիք վերադառնալու համար, լրագրողներին հայտնել է Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան։

Միացյալ Նահանգներից ինքնաթիռը դպրոցականներին կտեղափոխի Քաթարի մայրաքաղաք Դոհա, իսկ այնտեղից վրացական ավիաընկերությունը նրանց Թբիլիսի կբերի, հայտնում է «Նովոստի-Գրուզիա»-ն:

Վարչապետը նշել է, որ հայ գործընկերները խնդրել են նույն թռիչքով Ամերիկայից տեղափոխել նաեւ 35 հայ աշակերտի:

Լուսանկարում՝ Վաշինգտոնի միջազգային օդանավակայանը։

Comment here