Չինաստանում նոր կորոնավիրուսով վարակվածների գրեթե 70 %-ը բուժվել է եւ դուրս գրվել հիվանդանոցներից, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին» հղում անելով երկրի առողջապահության հարցերով պետական կոմիտեին։
Վերջին տվյալներով՝ մայրցամաքային Չինաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 80651-ի, նրանցից 55404-ը կամ 68,69 տոկոսը առողջացել եւ դուրս է գրվել։
Հիվանդանոցներում շարունակում է բուժում ստանալ 22177 մարդ, նրանցից 5498-ը ծանր վիճակում է։
Համաճարակի սկզբից ամբողջ Չինաստանում, բացառությամբ Հուբեյ նահանգի, արձանագրվել է վարակման 12985 դեպք, որից 111-ը՝ մահաբեր ելքով, մահացությունը կազմել է 0,85 տոկոս։
Իսկ Հուբեյ նահանգում, որտեղից սկսվել է համաճարակը, վարակվել է 67666 մարդ, որոնցից 2959-ը մահացել է, մահացածության տոկոսը կազմել է 4,37 տոկոս։
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։