ԳլխավորԼուր

Կորոնավիրուսով վարակման 2210 նոր դեպք է գրանցվել

Դիմակով անցորդներ Երեւանում

Նոյեմբերի 6-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 101773 դեպք, որոնցից 61782-ն` առողջացած, 1506-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 38088 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 428687 թեստավորում, տեղեկացնում են Առողջապահության նախարարությունից։

«Այսպիսով` երեկ կատարվել է 5202 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2210 նոր դեպք: Ունենք 1647 առողջացած և 30 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 7 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 397 է»,-նշված է հաղորդագրության մեջ:

Comment here