Հայաստանում կորոնավիրուսի թեստավորում անցած դպրոցների ուսուցիչների մոտ 1.5 տոկոսի պատասխանները դրական էին: Այս մասին լրագրողներին հայտնեց ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի համաճարակաբանության բաժնի պետ Լուսինե Պարոնյանը:
Մոտ 300 ուսուցիչ այս պահին ինքնամեկուսացված է՝ կորոնավիրուսային վարակի դրական թեստ ստանալուց հետո:
Դպրոցական անձնակազմի թեստավորման գործընթացը սկսվել է սեպտեմբերի 7-ից, եւ ուսուցիչների եւ այլ աշխատակիցների մոտ կեսն արդեն թեստավորվել է:
Comment here
You must be logged in to post a comment.