ԳլխավորԼուր

Կորոնավիրուսով վարակման 328 նոր դեպք է գրանցվել

Սեպտեմբերի 27-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 49400 դեպք, որոնցից 43613-ն` առողջացած, 951-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4541 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 284226 թեստավորում, տեղեկացնում են Առողջապահության նախարարությունից։

«Այսպիսով` երեկ կատարվել է 3860 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 328 նոր դեպք: Ունենք 37 առողջացած:

Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 90 (կին), 82 (տղամարդ) և 81 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ»։

Comment here