ԳլխավորԼուր

Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 2085 դեպք

Հայաստանում հունվարի 30-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 366 հազար 433 դեպք, որից 335 հազար 719-ը`առողջացման, 8046-ը` մահվան ելքով, տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։

Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին փաստացի բուժում է ստանում 21 հազար 135 մարդ: Մեկ օրում կատարվել է 5900 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2085 դեպք, առողջացել է 257, մահացել՝ 5 քաղաքացի:

Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 2 միլիոն 722 հազար 315-ի: