Իտալիայի Մոդենա գավառի Էմիլիա-Ռոմանյա շրջանի Սետտեկանի գյուղում ծորակներից ջրի փոխարեն «Լամբրուսկո» վարդագույն շամպայն է հոսել, տեղեկացնում են իտալական լրատվամիջոցները։
Պատճառը տեղի գինեգործարանում տեղի ունեցած վթարն է, որի հետեւանքով պահեստավորված գինին լցվել է խմելու ջրի խողովակաշարի մեջ։
Տեղի իշխանությունները ներողություն են խնդրել բնակիչներից եւ հավաստիացրել, որ գինու արտահոսքը նրանց առողջությանը վնաս չի հասցնի։
Գյուղացիներն ըմբռնումով են մոտեցել տեղի ունեցածին եւ դժգոհել են միայն այն բանի համար, որ վթարը շուտ է վերացվել, եւ իրենք չեն հասցրել ավելի շատ շշեր լցնել հանկարծակի հայտնված բարիքով։
Un fallo en el sistema de drenaje de una bodega de Settecani (Modena, Italia) provoca que fluya lambrusco por las tuberías de las casas del pueblo.
Alabado sea el señor 🙌 🍷 pic.twitter.com/C9avB2gwYw
— Ibon Perez (@ibonpereztv) March 6, 2020
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։