ԳլխավորԽճանկար

Սոչիում լիճ է կորել

Սոչիի Կովկասյան արգելավայրի աշխատակիցները հայտնաբերել են, որ Մալոե լիճը կորել է, տեղեկացնում է «Սոչի էքսպրեսը»։

Ջրավազանի հայելային մակերեսը վերացել է, իսկ լիճը հիմնականում լցվել է ցեխով եւ քարերով։

Գիտնականները նշում են, որ նման փոփոխության պատճառը բնական երեւույթներն են։

Լիճը սելավաջրերի  արդյունք է, իսկ սելավի հետ նաեւ մեծ քանակությամբ ցեխ ու քար է լցվում։ Հենց դա էլ լճի վերացման պատճառ է դարձել։

 

Comment here