ԳլխավորԽճանկար

Ինկերի քաղաք Մաչու-Պիկչուն կբացվի զբոսաշրջիկների համար

Ինկերի քաղաք Մաչու-Պիկչուն հուլիսի 1-ից բաց կլինի զբոսաշրջիկների համար, սակայն հարկ կլինի պահպանել նոր կանոնները, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»։

Զբոսավայրի աշխատամազմը, ինչպես նաեւ մոտակա ռեստորանների եւ հյուրանոցների անձնակազմերի անդամները պետք է պարբերաբար COVID-19-ի թեստ հանձնեն։ Այցելուները պետք է ախտահանեն կոշիկները, լվան ձեռքերը, դիմակ կրեն եւ միմյանցից հեռավորություն պահպանեն։

Մոտակա գյուղ ժամանող գնացքները պետք է կիսով չափ ծանրաբեռնված լինեն, որպեսզի մարդկանց կուտակումներ չառաջանան։ Առայժմ հայտնի չէ, թե դա ինչպես կանդրադառնա զբոսաշրջիկների հոսքի եւ գների վրա, քանի որ նախկինում էլ էր բարդ տոմս գնելը եւ այն նախօրոք էր պատվիրվում։

Պերուի իշխանություները հայտարարել են, որ հուլիսի 1-ից մինչեւ տարեվերջ Մաչու-Պիկչու անվճար կարող են այցելել պետական ծառայողները, երեխաները, անչափահասներն ու ցանկացած երկրի քաղաքացի տարեց մարդիկ։

2400 մետր բարձրության վրա գտնվող Մաչու-Պիկչուն աշխարհի նոր հրաշալիքներից է։ Այնտեղ մուտքը խստորեն կանոնակարգված է եւ հնարավոր չէ առանց հատուկ արոնագիր ունեցող գիդի ուղեկցության։ Գործում են զբոսավայրում գտնվելու ժամանակահատվածի եւ զբոսաշրջիկների ամենօրյա թվի սահմանափակումներ։

Comment here