Ամերիկյան Dreyer’s ընկերությունը որոշել է փոխել ֆիրմային էսկիմո տեսակի պաղպաղակի անվանումը՝ համարելով այն վիրավորական էսկիմոսների համար, տեղեկացնում է The Wall Street Journal-ը։
Ինչպես նշել է ընկերության գլխավոր մարկետոլոգ Էլիզաբել Մարկեսը՝ ընկերությունը «հավատարիմ է ռասայական հավասարության հասնելու գաղափարին, եւ այդ տերմինը ստորացուցիչ է համարում», նկատի ունենալով Eskimo Pie շոկոլադապատ պաղպաղակը։
Պարբերականը տեղեկացնում է, որ Eskimo Pie-ը ստեղծվել է դեռ 1920 թվականին, հեղինակային իրավունքի պատենտ է ստացել 1922-ին։
Dreyer’s-ը գնել է այդ պաղպաղակն արտադրող ընկերությունը 2007-ին։
Էսկիմոսները բնիկ ժողովուրդ են Գրելանդիայում, կանադական Նունավուտայում, Ալյասկայում եւ Չուկոտկայի արեւելյան մասում։
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։