ԳլխավորԽճանկար

Հայտնի է աշխարհի ամենագեղեցիկ տղամարդը

Գիտնականները բրիտանացի դերասան Ռոբերտ Փատինսոնին համարել են աշխարհի ամենագեղեցիկ տղամարդը, հաղորդել է The Sun-ը: «Մթնշաղի» եւ «Փարոսի» աստղը, որն այժմ նկարահանվում է Բեթմենի մասին հերթական ֆիլմում, առաջ է անցել Բրեդ Փիթից եւ Դեւիդ Բեքհեմից դեմքերի ոսկե հատման հին հունական սկզբունքի համապատասխանության հետազոտության արդյունքներով, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»:

Պարզվել է, որ Ռոբերտ Փատինսոնի համամասնությունները կատարյալ են 92,15 տոկոսով: Ոսկե հատման սկզբունքը ֆիզիկական գրավչությունը չափում է՝ ելնելով շրթունքների, ծնոտի, աչքերի եւ դեմքի մյուս մասերի չափերի հարաբերակցությունից: Երկրորդ տեղում է Հենրի Քավիլը (91,64 տոկոս), երրորդում՝ Բրեդլի Քուպերը (91,08 տոկոս), իսկ չորրորդում՝ Բրեդ Փիթը (90,51 տոկոս):

Անցյալ տարի հաղթողը Ջորջ Քլունին էր, այս անգամ նա 89,91 տոկոսով իջել է հինգերորդ հորիզոնական՝ դեմքի տարիքային փոփոխությունների պատճառով:

Ջորջ Քլունի

Comment here