Կան մթերքներ, որոնք սերոտոնինի «նախադրյալներն» են եւ ազդում են տրամադրության վրա, իսկ սերոտոնինները պատասխանատու են դրական հույզերի համար, «ՌԻԱ Նովոստիին» տված հարցազրույցում ասել է նյարդաբան Ռինատ Բոգդանովը։
Այդ մթերքներից են բանանը, պանիրը, կաթնամթերքն ընդհանրապես, շոկոլադը, հնդկահավի եւ ճագարի միսը, հավի կրծքամիսը։
Նյարդաբանը շեշտել է, որ սննդի մեջ պետք է հավասարաչափ օգտագործել սննդանյութերը, սպիտակուցները, հանքային նյութերն ու վիտամիններ, ավելի շատ մրգեր եւ բանջարեղեն, ավելի քիչ՝ ածխածիններ՝ շաքար եւ շաքար պարունակող սննդամթերք։
Յուղի օգտագործումը նյարդաբանը խորհուրդ է տալիս բացառել, ծայրահեղ դեպքում բուսական յուղ օգտագործել։
Բոգդանովը հիշեցնում է, որ նյարդային համակարգի նորմալ գործունեության համար օգտակար են օմեգա-3 պարունակող յուղոտ ծովաձկները, բուսական յուղը, ընկույզը։ Կարեւոր են նաեւ B խմբի վիտամինները, որոնք շատ են լյարդի, ձավարեղենի, հատկապես՝ հնդկաձավարի մեջ։
Լավ տրամադրություն ունենալու համար խորհուրդ է տրվում բացառել կամ խիստ նվազեցնել տարբեր խթանիչներ, որոնք մեծացնում են տագնապի զգացողությունը։ Դրանց շարքում են սուրճը եւ թունդ թեյը։ Ավելի լավ է խոտաբույսերից պատրաստված (հատկապես անանուխ պարունակող) թեյ օգտագործել։ Հակատագնապային լավ միջոց է բոլորիս հայտնի արեւքուրիկը (зверобой)։
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։