ԳլխավորԿրթությունՀեռավար կրթություն

ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան հեռավար ուսուցման հարթակ է ստեղծել

Արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան օնլայն հարթակ է ստեղծել, որի միջոցով կկազմակերպվեն հեռավար ուսուցման դասընթացները: Եռալեզու կայքը բազմաֆունկցիոնալ է, այն հնարավորություն է տալիս նաև ստուգել դասապրոցեսի արդյունավետությունը՝ հարցերի միջոցով:

Կայքը հնարավորություն է տալիս տեսնել, թե ուսանողն ինչ ակտիվությամբ է մուտք գործել հարթակ և ինչ գործողություններ է իրականացրել: Դասացուցակում նշված են բոլոր կուրսերի պարապմունքների օրերը:

Կայքը ներկայացվել է կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում ԱԻ նախարարի հրամանով ստեղծված օպերատիվ խմբի նիստի ժամանակ:

Comment here