Կրթության, գիտության, մշակուկույթի եւ սպորտի նախարարությունը զգուշացնում է.
հարգելի՛ ուսուցիչներ, դասախոսներ, ուսանողներ, աշակերտներ, Zoom ծրագրից օգտվելիս ուշադրություն դարձրեք դասերի անվտանգությանը՝ դրանք պաշտպանելով կողմնակի ներխուժումներից:
✅📲 Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը խորհուրդ է տալիս
👨🏫👩🏫 ուսուցիչներին և դասախոսներին.
📌 Ձեր դասերի հղումները տեղադրեք փակ խմբերում, որ դրանք հասանելի լինեն միայն դասերի մասնակիցների համար:
📌 Գաղտնաբառը տվեք միայն տվյալ դասի մասնակիցներին, ոչ թե ամբողջ դպրոցի կամ համալսարանի խմբին:
📌 Ակտիվացրե՛ք ծրագրի «Enable waiting room» կոճակը՝ այդպիսով ամբողջովին հետևելով դասերի մուտքերին:
🙋♀🙋♂ ուսանղներին, աշակերտներին.
📌 Ձեր դասի համար ստացած գաղտնաբառը մի՛ փոխանցեք կողմնակի անձանց և մի՛ տեղադրեք տարատեսակ խմբերում և էջերում: ‼Այդ գաղտնաբառը միայն ձեզ համար է:
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։