ՌԴ իրավապահները ձերբակալել են մի տղամարդու, որը կասկածվում է կենցաղային վեճի պատճառով սպանություն կատարելու մեջ, տեղեկացնում է ՌԴ Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունը։
Քննությամբ պարզվել է, որ ապրիլի 4-ին՝ մոտավորապես ժ. 22-ին, 1988 թ. ծնված տղամարդը, գտնվելով Ելատմե ավանի (Ռյազանի մարզ, Կասիմովսկի շրջան) իր բնակարանի պատշգամբում, դիտողություն է արել մի քանի երիտասարդների, ովքեր բարձրաձայն զրուցել են նրա պատուհանի տակ։
Ծագած վիճաբանության ընթացքում տղամարդը վերցրել է իր բնակարանում գտնվող, գրանցված որսորդական հրացանը, դուրս է եկել եւ կրակել 4 տղայի եւ մեկ աղջկա վրա։ Նրանք բոլորը տեղում մահացել են։
Comment here
You must be logged in to post a comment.