ԳլխավորԼուր

150 համակարգիչ հեռավար ուսուցման համար՝ «Շիրակ» ֆուտբոլային ակումբի կողմից

Շիրակի մարզի դպրոցներին «Շիրակ» ֆուտբոլային ակումբի կողմից հատկացվել է 150 համակարգիչ՝ հեռավար ուսուցումն ավելի մատչելի դարձնելու նպատակով, տեղեկանում ենք Շիրակի մարզպետարանի ֆեյսբուքյան էջից։

Այսօր ֆուտբոլային ակումբի ներկայացուցիչները, նախնական պայմանավորվածության համաձայն, համակարգիչները բերել են մարզ, որոնք մեկ-երկու օրում կհատկացվեն մարզի դպրոցներին, որտեղից էլ կբաշխվի 3 և ավելի դպրոցական ունեցող այն ընտանիքներին, որոնք չունեն համակարգիչներ։

Արտակարգ դրության ավարտից հետո համակարգիչները կտնօրինեն դպրոցները՝ լրացնելով դպրոցներում առկա տեխնիկական բացերը։

Comment here