ԳլխավորԿրթությունՀեռավար կրթություն

ԿԳՄՍՆ-ն պատրաստել է ավելի քան 95 տեսադաս

ԿԳՄՍ նախարարություն

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով հայտարարված արտակարգ դրության ժամանակ հեռավար դասընթացների անցկացման շրջանակում  պատրաստել է թեմատիկ պլաններին համապատասխան ավելի քան 95 տեսադաս, որոնք հասանելի են ԿԳՄՍ նախարարության Youtube-ի, ինչպես նաև «Ֆեյսբուք»-ի էջերում։

Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։

«Մենք համագործակցում ենք Հանրային հեռուստաընկերության հետ, որի շրջանակում ամեն օր առավոտյան 8։30-ից եթերում են հանրային դասերը… Դրանք շարունակվում են նաև 11։30-12։40­-ը, որի ընթացքում առանցքում բնագիտական առարկաներն ու մաթեմատիկան են ավագ դասարանների համար։ …Մենք աշխատում ենք նաև մարզային հեռուստաընկերությունների հետ, և տեսադասերը հասանելի են նաև այդ ՀԸ-երի եթերում, ինչը մեզ թույլ է տվել ապահովել ավելի լայն լսարան»,- նշել է Անդրեասյանը։

Գերատեսչությունը համագործակցում է Հայաստանում գործող մի քանի կապի օպերատորի հետ, որոնց շնորհիվ աշակերտները կարողանում են անվճար նայել բոլոր տեսադասերն ու բեռնել դրանք։

Comment here