ԳլխավորԼուր

Առողջության համաշխարհային օրն է

Բուժաշխատող, բուժքույր

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) ապրիլի 7-ը հռչակել է Առողջության համաշխարհային օր` խորհրդանշելով 1948 թվականին կառույցի հիմնադրումը: Այսօր արդեն ԱՀԿ-ին անդամակցում է աշխարհի 194 երկիր:

«2020 թվականը ԱՀԿ-ն հայտարարել է քույրական գործի և մանկաբարձական ծառայությունների աշխատողների միջազգային տարի` ընդգծելով նրանց կարևոր դերը բնակչության առողջության պահպանման գործում, ինչպես նաև այս ոլորտների հզորացման և ամրապնդման անհրաժեշտությունը:

Սա առիթ է ևս մեկ անգամ անդրադառնալու ու գնահատելու մեր բժիշկներին ու բուժքույրերին, ովքեր ամենօր պայքարում են մեր բնակչության առողջության պահպանման համար` հաճախ իրենց սեփական առողջության հաշվին:

Բոլորիս անունից երախտագիտության խոսքեր ենք ուղղում այս օրերին մասնագիտական պարտքը կատարող մեր բուժաշխատողներին: Պինդ և առողջ եղեք»,- մասնավորապես ասված է ՀՀ առողջապահության նախարարության հաղորդագրության մեջ:

Ի դեպ, ԱՀԿ-ի տվյալներով, աշխարհում շուրջ 28 միլիոն բուժքույրեր ու բուժեղբայրներ կան, սակայն նման մասնագետների համաշխարհային պակասը կազմում է 5,9 միլիոն։

Comment here