ԳլխավորԼուր

Բուժքույրերի միջազգային օրն է

Բուժաշխատող, բուժքույր

Այսօր Բուժքույրերի միջազգային օրն է։ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը շնորհավորել է բուժքույրերին՝ մասնագիտական տոնի առթիվ։

«Սիրելի բուժքույրեր, առողջապահական ոլորտում անչափ կարևորելով ձեր մասնագիտական դերը, առողջապահության նախարարությունն անում և անելու է ամենը, որ դուք հնարավորություն ունենաք մասնագիտական շարունակական զարգացման, ինչպես նաև ձեր ներուժի ամբողջական դրսևորման: Առողջության առաջնային պահպանման օղակում մեկնարկած բարեփոխումների կենտրոնում նաև բուժքույրերի մասնագիտական դերի վերաարժևորումն է: Սա մեր քաղաքականության անկյունաքարն է:

Բակալավրի կրթական ծրագրի ներդրումը բուժքույրերի համար բարձրագույն կրթության հնարավորության ստեղծման առաջին ու կարևոր քայլն է:

Բազմազբաղ ձեր աշխատանքում ուժ ու կորով եմ մաղթում ի նպաստ առողջ հասարակության ու մեր երկրի հզորացման»,-նշված է ուղերձում:

Հավելենք, որ մայիսի 12-ը հայտնի բուժքույր Ֆլորենս Նայթինգեյլի ծննդյան օրն է։

նշենք, որ ըստ ԵՊԲՀ-ի՝ աշխարհում գլոբալ բուժքույրական ընտանիքը ներառում է 28 միլիոն կանանց և տղամարդկանց, որոնց մասնագիտությունը համարվում է երկրների առողջապահական համակարգերի բաբախող սիրտը՝ անկախ նրանից, թե որտեղ են նրանք աշխատում: Սակայն, ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում նկատվում է միջին բուժանձնակազմի քանակական նվազում: