ԳլխավորԼուր

Բուժքույրերի օրն է. ԵՊԲՀ ռեկտորը շնորհավորում է

ԵՊԲՀ-ի ռեկտորի շնորհավորական ուղերձը բուժքույրերի օրվա առթիվ

«Սիրելի բուժքույրեր,

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ:

Շատ կարևոր է ձեր առաքելությունը, շատ ծանր ու պատասխանատու է ձեր գործը, հատկապես՝ COVID-19 համավարակի պայմաններում: Ձեր ժպիտով ու բարի վերաբերմունքով դուք նպաստում եք հիվանդի ապաքինմանը:

Անհնար է պատկերացնել բժիշկների աշխատանքն առանց բուժքույրերի, որոնք մեծ նվիրումով են կատարում մասնագիտական իրենց պարտքը:

Մաղթում եմ ձեզ քաջառողջություն, ընտանեկան բարեկեցություն և արդյունավետ աշխատանք խաղաղ երկնքի տակ:

Առո՛ղջ եղեք, որպեսզի առողջացնեք»:

Հավելենք, որ մայիսի 12-ը բրիտանացի հայտնի բուժքույր Ֆլորենս Նայթինգեյլի ծննդյան օրն է։

Comment here