ԳլխավորԼուր

Բժշկական համալսարանում դասերը կանցկացվեն հիբրիդային ձևաչափով

ԵՊԲՀ

Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտորատի 22.03.2021թ. նիստի որոշմամբ, համավարակային իրավիճակով պայմանավորված՝ մարտի 29-ից մինչև ապրիլի 9-ը համալսարանը (նաև ԵՊԲՀ քոլեջը) ուսումնական գործընթացը կազմակերպելու է հիբրիդային ձևաչափով, հետևյալ կերպ.

• 1-3-րդ կուրսերի դեպքում՝

ա) 29.03.2021-02.04.2021 ժամանակահատվածում կենտ համարով խմբերի ուսումնական գործընթացը կիրականացվի առցանց, իսկ զույգ համարով խմբերինը՝ առկա,

բ) 05.04.2021-10.04.2021 ժամանակահատվածում կենտ համարով խմբերի ուսումնական գործընթացը կիրականացվի առկա, իսկ զույգ համարով խմբերինը՝ առցանց:

• 4-6-րդ կուրսերի դեպքում՝

-ցիկլային ձևաչափով ուսումնասիրվող առարկաների պարապմունքների մինչև 30% -ը կիրականացվի առցանց:

Ցիկլային ձևաչափով ուսումնասիրվող առարկաների ատեստավորման ձևը չի փոխվում:

Դասընթացների առցանց բաղադրիչը կազմակերպվելու է համաձայն համալսարանում մշակված հիբրիդային ձևաչափով ուսուցման կանոնակարգի:

Սիմուլյացիոն կենտրոնում իրականացվող դասընթացները կազմակերպվելու են առկա ձևաչափով:

Ապրիլի 10-ից հետո ուսումնական գործընթացի կազմակերպման վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվությունը կներկայացվի ապրիլի 8-ին։

Comment here