ԳլխավորԼուր

Կառավարությունը հաստատեց ԵՊՀ-ի և ԵՊԲՀ-ի ռեկտորների ընտրությունների արդյունքները

Կառավարության նիստում հաստատվեցին Երևանի պետական բժշկական համալսարանի  և Երևանի պետական համալսարանի ռեկտորների ընտրությունների արդյունքները:

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը շնորհակալություն Կառավարությանը այս տարիներին աջակցության համար և ներկայացրեց առաջիկա ծրագրերը:

«Շատ հավակնոտ ծրագրեր ենք իրականացնում` միջազգայնացման գործընթաց է գնում ոչ միայն ուսումնական գործընթացի, այլ նաև մեր առջև դրել ենք հավակնոտ ծրագիր` կլինիկական ուղղությունը զարգացնել միջազգային դաշտում: Այս պահին արդեն պատրաստ է ուղեղի հետազոտման կենտրոնը, որը մեկ ամսվա ընթացքում մենք կարող ենք բացել, գեներացվել է 2 միլիոն դոլար: ԵՊԲՀ-ում շուրջ 700 աշխատատեղ ենք բացել վերջին 5 տարիների ընթացքում»,- ասաց Մուրադյանը:

Կառավարության նիստի ընթացքում հաստատվեցին նաև Երևանի պետական համալսարանի ռեկտորի ընտրության արդյունքները. ԵՊՀ ռեկտոր է ընտրվել Հովհաննես Հովհաննիսյանը: Նա նշեց, որ իր համար մեծ պատիվ է գլխավորել Երևանի պետական համալսարանը:

«Այս ամիսների ընթացքում մենք նախաձեռնել ենք բավականին շատ փոփոխություններ, բարեփոխումներ, մի շարք նոր լաբորատորիաներ են հիմնվել, մի շարք նոր ուղղություններով մագիստրոսական նոր ծրագրեր ենք մշակել: Կարծում եմ` ԵՊՀ-ն դեռևս իր խոսքը կասի ու մեծ դեր կունենա մեր երկրի զարգացման գործում», — ասաց Հովհաննիսյանը: