ԳլխավորԿրթություն

ՀԱԱՀ-ում ուսումնական գործընթացը կկազմակերպվի հիբրիդային եղանակով

Հայաստանի ազգային ագրարային համալսարան

Հայաստանի ազգային ագրարային համալսարանում 2020-2021 ուստարվա առաջին կիսամյակի ուսումնական գործընթացը կկազմակերպվի հիբրիդային եղանակով՝ առկա և հեռավար, տեղեկացնում են բուհի լրատվական ծառայությունից։

Դասերի մեկնարկը.

1. Բակալավրիատի առկա կրթական ծրագրով սովորող 1-ին կուրսի ուսանողների համար դասերը կիրականացվեն առկա եղանակով. մեկնարկը սեպտեմբերի 1-ին, ժամը 09:00-ին: Դասախոսները և ուսանողները պետք է համալսարան ներկայանան ժամը 08:30-ին (հակահամաճարակային պահանջները ապահովելու նպատակով):

Ուշադրություն

• Սեպտեմբերի 1-ին կուտակումներից խուսափելու նպատակով Ագրոբիզնեսի և տնտեսագիտության ֆակուլտետի բակալավրիատի առաջին կուրսի ուսանողներին կդիմավորեն համալսարանի 1-ին մասնաշենքի՝ Աբովյան փողոցի մուտքի մոտ և կուղեկցեն գիտական խորհրդի նիստերի դահլիճ (1-329), Ագրոնոմիական ֆակուլտետի ուսանողներին՝ համալսարանի 1-ին մասնաշենքի դիմաց, կուղեկցեն 1-208 լսարան, Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետի առաջին կուրսի ուսանողներին՝ Աբովյան պուրակի կողմից, 2-րդ մասնաշենքի մուտքի մոտ կուղեկցեն 2-209 լսարան, Պարենամթերքի տեխնոլոգիաների  ֆակուլտետի ուսանողներին՝ համալսարանի՝ Տերյան փողոցի մուտքի մոտ, կուղեկցեն 2-514 լսարան, Անասնաբուժական բժշկագիտության և անասնաբուծության ֆակուլտետի ուսանողներին՝ Տերյան-Կորյուն խաչմերուկում գտնվող 5-րդ մասնաշենքի դիմաց, կուղեկցեն 5-325:

1. Բակալավրիատի առկա կրթական ծրագրով սովորող 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ կուրսերի, մագիստրատուրայի և միջին մասնագիտական առկա կրթական ծրագրերով սովորող (քոլեջ) ուսանողների համար դասերի մեկնարկը սեպտեմբերի 15-ին է։

2. Ուսանողները և աշխատակիցները պարտավոր են պահպանել հետևյալ հակահամաճարակային կանոնները.

• Համալսարան մուտք գործելիս անհրաժեշտ է պահպանել սոցիալական հեռավորություն:

• Համալսարան մուտք գործելիս կկատարվի անհատական ջերմաչափում: Բուհը կունենա ուսանողների և աշխատակիցների ջերմաչափման մատյան, որտեղ կգրանցվեն միայն ռիսկային ջերմաստիճան ունեցող ուսանողների և բոլոր աշխատակիցների տվյալները:

Դիմակ կրելը պարտադիր է համալսարան մուտք գործելիս և համալսարանում գտնվելու ամբողջ ժամանակահատվածում․ բացառություն են կազմում քրոնիկ շնչառական հիվանդություններ՝ ասթմա, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն, էմֆիզեմա կամ բրոնխիտ` ծանր շնչառական անբավարարություն, 3-րդ, 4-րդ ֆունկցիոնալ դասի քրոնիկ սրտային անբավարարություն ունեցող անձինք՝ պայմանով, որ վերջիններս իրենց հետ ունենան համապատասխան հիվանդության փաստը հաստատող բժշկական փաստաթուղթ։

Դասացուցակները և ուսումնական գործընթացին առնչվող  տեղեկատվությունը կտեղադրվեն ՀԱԱՀ պաշտոնական կայքում և պաշտոնական ֆեյսբուքյան էջում:

Comment here